StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Երգչուհի Օկսի Ավդալյանը նոր լուսանկար էր հրապարակել ու մեկնաբանությունների հատվածում հետևորդները նրան մեղադրել էին արհեստական լինելու մեջ։
Սոս Ջանիբեկյանն էլ դստեր՝ Անաիսի հետ էր համատեղ հոլովակ հրապարակել ու ցուրց տվել, որ վերջինիս հետ այցելել է Կենդանաբանական այգի։
Գայա Արզումանյանն էլ նոր հարցազրուցում պատմել էր, որ այս ընթացքում մի շարք վիրահատական միջամտությոպնների է դիմել՝ ընդհուպ մինչև լիպոսակցիա։
Ռուս դերասանուհի Յանա Տրոյանովային, ով հայտնի է «Օլգա» հեռուստասերիալից, կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։ Դատավարության պատճառ կարող է լինել դերասանուհու հարցազրույցը ուկրաինական YouTube ալիքին։ Զրույցի ընթացքում Տրոյանովան անպարկեշտ է արտահայտվել Ռուսաստանի և նրա բնակիչների մասին։