Starnews.am-ը մշտապես փորձում է դեռևս չհրապարկված ու գաղտնի տեղեկությունները ջրի երես հանել ու բազմաթիվ նորությունների սկզբնաղբյուր դառնալ:
Այս անգամ մեր աչքից չի վրիպել մի շատ կարևոր իրադարձություն ևս: Մեր ունեցած տեղեկություններով Արման Հովհաննիսյանն ու Ավրաամ Ռուսոն զուգերգ ենք ձայնագրում և պատրաստվում են իրենց երկրպագուների դատին հանձնել շատ գեղեցիկ կատարում ու տեսահոլովակ:
Մինչ նրանք աշխատում են այդ զուգերգի վրա, մեր լրագրողները ուշադիր հետևում են ու ձեզ համար նոր տեղեկություններ պատրաստում:
Շուտով կներկայացնենք նրանց համատեղ աշխատանքն ու ստեղծման այլ մանրամասներ: