–«Կիրակի էր, արթնացա, սրճում էի, ծխում ու նորություններն էի թերթում, պատերազմի մասին լուրերը տեսնելուց հետո, ուղղակի հագա համազգեստս, վերցրի պայուսակս, տանեցիներին ասացի, որ գնում եմ առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկելու առաջնագիծ։ Ընկերներով հավաքեցինք սնունդ, տաք հագուստ տղաների համար, դեղամիջոցներ, իսկ երեկոյան գնացինք զինկոմիսարիատ։ 2 օրվա «քաշքշուքից» հետո մեկնեցինք Արցախ՝ տարբեր ուղղություններով։Գնալու որոշումս միանշանակ էր և անքննելի, նույնիսկ մայրս չփորձեց ինձ հետ պահել իմ որոշումից»։
Այսպիսի նախադասություններով է Արա Բաբուջյանը սկսում պատմել թե ինչպես որոշեց մեկնել առաջնագիծ և պայքարել հայրենիքիհամար:Նա գիտակցոմ էր,որ իր ընտրած ճանապարհը հնարավոր է միակողմանի լինի, սակայն նրա ներքին վստահությունն ու հանգստությունը միշտ զարմացրել են ընկերներին և զինակիցներին:
Արան պատերազմից առաջ ընդունվել և սովորում էր Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի՝ դերասանական արվեստ բաժնում, արդեն 2-րդ կուրսի ուսանող է։ 6 տարեկանից զբաղվել է ֆուտբոլով ՝ Երևանի «Բանանց ՖԱ» ( ներկայիս՝ «Ուրարտու ՖԱ» ) -ում։ 13 տարեկանում տեղափոխվել է Երևանի «Ֆուրման ՖԱ» ու շարունակել կարիերան մինչև 17 տարեկան։ Ծնկի վնասվածքի և տեսողական խնդրի պատճառով դադարեցրել է ֆուտբոլային կարիերան և սկսել զբաղվել դերասանական արվեստով։ Չնայած այս վնասվածքների նա ծառաել է և իր պարտքն է տվել հայրենիքին:
Նախասիրություներից գլխավորը միշտ եղել է և կմնա ֆուտբոլը, դրանից զատ կարդում է գեղարվեստական գրականություն, երգում և գրում բանաստեղծություններ, քառյակներ, աքրոստիկոսներ, երգեր և էսսեներ։
Արան ծառայության ընթացքում արժանացել է«Հայոց Բանակի Գերազանցիկ» և «Քաջարի Մարտիկ» շքանշաններն,ինչպես ինքն է ասում,զինվորական «այբուբենին ու մշակույթին » լիարժեք տիրապետում է: Սակայն,երբ նրան հարցրինք թե ինչ սովորեցրեց պատերազմը, նա պատասխանեց.
–«Սովորեցի ամենածանր պահին, հարազատներիս հետ շփվելուց , ձևացնել , որ բացարձակապես ամենինչ հիասքանչ է, նույնիսկ այն դեպքում , երբ 30 րոպե առաջ բախտի բերմամբ էի ողջ մնացել։ Եզրակացություններս դրվագային և ըստ իրավիճակի էր, գլոբալ եզրակացություններ վաղուց էի արել:
Պատերազմը ըստ Արայի,իր կյանքում շատ բան սովորեցրեց, փոխեց հոգեբանությունը, նյարդային համակարգը և սիրելիներին ավելի ու ավելի կարևորելու հատկություն: Նա կյանքում սկսեց արժևորել մարդ լինելը, ըստ նրա, եթե դա կա, մնացածը բնականոն հունով կընթանա:
Արան երազանքներ չունի,ասում է.
– Երազանքներ աշխատում եմ չունենալ, որևէ երազանք ունենալու դեպքում, այն վերածում եմ նպատակի և ձգտում դրանց կատարմանը։
Նպատակս, կարևոր լինել հարազատներիս և հասարակության համար, ձգտում եմ գործովս մնայուն և օգտակար հետք թողնել հետագա սերունդներին, լինել լավ օրինակ ՝ շրջապատիս, և մոտիվացիայի աղբյուր եկող սերունդների համար:
Արայի նման շատ երիտասարդներ մեկնեցին առաջնագիծ,ստեղծելով իրենց կյանքի պատմությունը՝ իրենց իսկ ձեռքերով:Օրինակ հանդիսանալով մյուսներին և ապագա սերնդին մոտիվացիա տալով:
Սիլվի Գրիգորյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ 4-րդ կուրս