Ռոզա Դավթյանն ու սիրելին նշում են ամուսնության 2 ամիսը. դերասանուհին կադրեր է հրապարակել

Դերասանուհի Ռոզա Դավթյանը շատ ակտիվ է սոցիալական էջերում, որտեղ հիմնականում հրապարակում է նկարահանման տաղավարից կադրեր ու ցույց տալիս ընտանեկան ժամանցը։
Ռոզան շարունակում է մնալ ամենաքննարկած մեդիադեմքերից մեկը։ Երկու ամիս առաջ՝ ապրիլի 27-ին դերասանուհին և սիրելին ամուսնացան և զույգի հարսանիքի կադրերը մինչ օրս տարածվում են համացանցում։
Երեկ Ռոզան իր ինստագրամյան հետևորդներին ցույց է տվել թե ինչպես են նշել իրենց ամուսնության երկրորդ ամիսն ու որքան գեղեցիկ ծաղիկներ է ինքը ստացել ամուսնուց։

Հավելենք նաև, որ զույգը իրենց ամուսնության մեկ ամիսը ևս օրիգինալ կերպով էր նշել՝ ամուսնական ճանապարհորդության մեկնելով հենց այդ օրերին։