Չգիտեմ՝ ինչու ենք այս թեմայով որոշել խոսել… Քրիստինե Պեպելյանի և որդու հուզիչ, անկեղծ խոսակցությունը

«Աստված պետք է տեսնի, որ ձգտում ես լավին». Քրիստինե Պեպելյանի որդու հուզիչ խոսքերը:
Հայտնի երգչուհի Քրիստինե Պեպելյանի որդին՝ Արեգը, հանրությանն է ներկայացել իր մտքերով։ Սոցիալական հարթակներում տարածված հուզիչ տեսանյութում փոքրիկը կիսվում է կյանքի, բարության և հավատքի մասին իր խորիմաստ պատկերացումներով։
Տեսանյութի ընթացքում Արեգը նշում է, որ կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Ըստ նրա՝ եթե դու մարդկանց նկատմամբ բարի ես և չես ամաչում քո արարքներից, ապա կյանքն ու շրջապատը քեզ կպատասխանեն նույն կերպ։
Առավել ուշագրավ էին փոքրիկի մտորումները հավատքի մասին։ Արեգը կարծում է, որ միայն Աստծուց օգնություն խնդրելը բավարար չէ.
«Մարդը պետք է Աստծուն օգնի իր լավ գործերով։ Աստված պետք է տեսնի, որ դու ուզում ես ինչ-որ բան անել, ձգտում ես լավին, փորձում ես օգտակար լինել։ Այդ ժամանակ նա իսկապես կօգնի քեզ»,- նշում է նա։

















