«Ընկերուհուս ու սիրելիիս դավաճանությունը բերեց ինձ սխալ քայլի». Գայա Արզումանյանը՝ իրեն արված ամուսնության առաջարկը մերժելու մասին

«Սրտի տանիքներով» հաղորդման հյուրը երգչուհի Գայա Արզումանյանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին։
Վերջին շրջանում ինստագրամը «ցնծաց», երբ տեսանք Գայա Արզումանյանին ամուսնության առաջարկություն են անում։
Առաջարկություն, որը երգչուհին մերժեց։
Զրույցի ընթացքում նա խոսեց այս մասին, ու նաև ցավով պատմեց կյանքի մեծագույն դավաճանության մասին
«Հենց իջել եմ ինքնաթիռից հասկացել եմ, որ կարողա էսքան մարդիկ, որ կանգնած են սպասելիքները չարդարացնեմ։ Ինձ հարազատ մարդկանց ես կարող է ցավացնեի։ Ես շատ երկար եմ մտածում, կուզենայի էդպես չլիներ։ Կուզենայի հենց իմ կյանքի հետ կապված էդ րոպեին ոնց սիրտս ուզում էր անել՝ անեի, բայց գիտակցաբար չես կարող անել, որովհետև կան մարդիկ, որոնց չես կարող ցավեցնել։ Համարում եմ , որ Աստված ինձ մեծ փորձություն էր տվել, որը պետք է անցնեի։ Ես այդ բացատրությունը չունեմ ոչ մեկին տալու, որովհետև դա իմ անձնականն է, իսկ էդ անձնականի մասին ես չեմ սիրում խոսել։
Մարդը տենց ուզեց ցույց տալ, որ սիրահարված է ու իրա մոտ ձախողվեց էդ ամեն ինչը։ Կուզենայի, որ ամեն տղամարդ ավելի լուրջ վերաբերվի կնոջը…
Սիրել եմ կյանքում մի անգամ։ Չեմ կարա ժխտեմ։ Ինքն էլ ինձ է սիրել։ Շատ էինք սիրում իրար, ուղղակի եղավ իմ կյանքի ամենամեծ դավաճանությունը։ Կարող է հենց այդ դավաճանությունն էր բերել ինձ այդ սխալ քայլին, որ նույնիսկ այդ օրը պատրաստակամ գնացի, չհասկացա ինչ կատարվեց ու դրա համար էլ մի րոպեում հասկացա, որ իմը չի։
Ժամանակն էլ չի բուժում։ Էդ ցավը կյանքում չի կարա մոռացվի, մնալու է մինչև կյանքի վերջ։
Ցավոտ դավաճանություն եղավ, որովհետև հենց հարազատ ընկերուհուս հետ կապված դա եղավ։ Հիմա բոլորին գիտեք ոնց եմ ներել՝ չկան իրենք իմ համար։
Ես շնորհակալ եմ ևս մի անգամ, որ այդ փորձություններով հիմա անցնում եմ ու կյանքի ամենասիրուն ու ամենադաժան պահերը զգացել եմ…
Չես կարա ներես, տենց բանը չի ներվում։ Ինքը շատ կեղտոտ ա ու դու չես կարող էդ կեղտը և՛ մոռացության տաս, և՛ ներես…
Եթե չլիներ իմ ընկերը, իմ ամեն ինչը ում Աստված ինձ շնորհել է ՝ Արայիկ Գաբաջանը հոգեբանորեն ծանր վիճակներում կլինեի։ Արոյի հետ կարողանում ես ամեն ինչից , ամեն պահից դուրս գալ»։