Դերասանուհի Արփի Գաբրիելյանն և երգիչ Միհրան Ծառուկյանը այս օրերին գտնվում են Սյունիքի մարզում: Աստղային ընտանիքին աշխատանքն է այստեղ բերել:
Այստեղից նրանք պարբերաբար հրապարակումներ են անում: StarNews-ը նկատել է մի հրապարակում, որը հետաքրքրություն է առաջացրել: Այստեղ Արփի Գաբրիելյանը կամ հղի է, կամ կրել է այնպիսի հագուստ, որը թողնում է նման տպավորություն: Փաստ է`զույգի համար երկրորդ երեխան սպասված է:
Նշենք, որ ավելի վաղ հետևորդները հետաքրքրվել էին, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում 2րդ երեխա`դուստր ունենալ:
«Շատ ենք ուզում»,- պատասխանել էր նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար:
Նշենք նաև, որ զույգն ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերին, իսկ նրանց որդին լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին:
Հավելենք, որ վերջերս ԱՄՆ-ից վերադարձավ Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան աստղային ընտանիքը: Նախքան այս խոսակցություններ կային, որ զույգն արտագաղթել է, սակայն նրանք հանդես եկան հերքումով`նշելով, որ ԱՄՆ մեկնելը կրում է ժամանակավոր բնույթ և իրենք չեն արտագաղթել: