«Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ նման քույր». Անդրեն՝ մանկության լուսանկարներով, շնորհավորել է քույրիկին

Երգիչ Անդրեն վերջին շրջանի ամենաքննարկված արտիստներից մեկն է։
Նրա անձնական կյանքն ու սկանդալային բաժանումը, վստահաբար դեռ երկար կքննարկվեն, սակայն Անդրեն դրան զուգահեռ շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել՝ ինստագրամյան հարթակում ևս տարբեր հրապարակումներ անելով։
Այսօր երգչի քույրիկի՝ Անուշի, ծննդյան տարեդարձն է և Անդրեն հրապարակել է նրա հետ արխիվային մի քանի լուսանկար՝ մանկությունից.
«Անուշս, ծնունդդ շնորհավոր։ Ամեն օր շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ քեզ նման քույր».- գրել էր Անդրեն։
Հավելենք նաև, որ Անդրեի և Անի Օհանյանի բաժանության մասին հայտնի դարձավ շաբաթներ առաջ՝ Անիի ինստագրամյան գրառումից հետո։