«Մի քանի օր էլ ու կհանդիպենք». Էլեն Ազնավուրյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել՝ հղիության վերջին օրերին

Դերասանուհի Էլեն Ազնավուրյանը ամուսնությունից հետո դադարեց նկարահանվել հեռուստասերիալներում, սակայն պահպանեց ակտիվությունը սոցիալական էջերում։

Ամիսներ առաջ Էլենը՝ անակնկալ կերպով, ամուսնուն և ինստագրամյան հետևորդներին հայտնեց, որ սպասում է երկրորդ երեխային։ Դերասանուհին ամուսնուն դուստր է պարգևելու։

Երեկ Էլենը նոր ֆոտոշարք է հրապարակել ու գրել.
«Մի քանի օր էլ ու կհանդիպենք…»

Նշենք նաև, որ զույգը ամիսներ առաջ է պարզել ապագա երեխայի սեռը և կադրերով կիսվել սոցիալական էջերում։