«Այնքան սիրուն էր, որ նույնիսկ ես էի հավատացել». Ռաֆոն՝ Նինա Տիտանյանի հետ սիրավեպ ունենալու լուրերի մասին

StarNews-ն հետևել է Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի հյուրն էր բլոգեր Ռաֆո Համբարձումյանը՝ առավել հայտնի որպես HayDalek։ Բլոգերն անկեղծ խոսել է իր կյանքի ամենածանր փուլի, կախվածությունների և անձնական հարաբերությունների մասին։ Հարցազրույցի ընթացքում Ռաֆոն խոստովանել է, որ եղել են պահեր, երբ հուսահատությունն այնքան մեծ է եղել, որ մտածել է անգամ կյանքին վերջ տալու մասին․«Էդ շրջանում երկու անգամ եղել է, որ ուզել եմ վերջ դնեմ ամեն ինչին։ Բայց հիմա ես սիրահարված եմ կյանքին»,- նշել է նա։
Խոսելով մտերիմ մարդկանց և նվիրվածության մասին՝ բլոգերը հուզիչ պատմություն է հիշել իր ընկերուհու մասին, ում համարում է իր քույրը․«Ես շատ լավ ընկերուհի ունեմ, ով ինձ համար քույր է։ Նրա հայրիկի մահից ընդամենը մի քանի օր հետո, երբ ինքն իր կյանքի ամենածանր փուլում էր, փորձում էր հայրիկի քարտից գումար հանել, որ ինձ տա՝ պարտքերս փակելու համար։ Այդ մարդն իր ցավի մեջ ուզում էր ինձ օգնել։ Ես նրան հիասթափեցնելու իրավունք չունեի»։
Անդրադառնալով անձնական կյանքին և համացանցում քննարկվող լուրերին՝ Ամալյա Հովհաննիսյանը հարցրել է Նինա Տիտանյանի հետ հնարավոր սիրավեպի մասին։ Ռաֆոն հերքել է այդ լուրերը՝ պարզաբանելով․«Չէ, չէ՛, այնքան սիրուն էր այդ ամեն ինչը, որ ես նույնիսկ ինքս էի հավատացել դրան։ Մենք շատ կապված էինք, միասին կոնտենտ էինք ստեղծում, բայց սիրահարված չենք եղել»։

















