«Միասին չենք ապրում … այլ փուլի մեջ եմ». Վարդան Սարգսյանը՝ իր և երեխայի մայրիկի հարաբերությունների մասին

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը երգիչ, հաղորդավար, ճամփորդ՝ Վարդան Սարգսյանն էր։
StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում Վարդանը խոսեց իր երեխայի մայրիկի մասին ու ոչ միայն.
«Եթե չես խոսում երեխայի մայրիկից չի նշանակում , որ երեխան հանկարծակի օդից ընկավ ձեռքդ։
Մեր հայերը շատ են սիրում ամեն ինչ իմանալ պարտադիր՝ մանրամասն։ Կա անձնական կյանք, որը ես չեմ սիրում լուսաբանել։ Պետք է հասկանալ նաև, որ կարող է իմ դիմացինը չցանկանա իրեն ճանաչեն ու իր մասին խոսվի։ Ես մի նկար տեղադրեմ պատկերացրեք՝ ինչ է լինելու, իսկ ես չեմ ուզում այդ ամենն անել։ Այս պահին ասեմ՝ երեխան ունի մայր, շատ գեղեցիկ մայր։ Մենք միասին չենք ապրում այս պահին, որովհետև ես երկրում չեմ լինում։ Մեր մոտ ամեն ինչ նորմալ է , հրաշալի է։
Դա իմ անձնականն է, դա իմն է։ Ես եթե հայտնի եմ պարտավոր չեմ լուսաբանել ու անպայման ցույց տալ։ Երեխաի մայրը հաճախ երկում չի՝ ինձ նման։
Ամեն մարդ իր կյանքը ինքն է որոշում, ես այլ փուլի մեջ եմ հիմա , այլ բաներ են հետաքրքրում ։ Մենք բոլորս տարբեր էնք և պարտադիր չի անենք էն ինչ բոլորն են անում։ Շատ եմ խնդրում մեր հայերին այդքան հետաքրքրասեր չլինել, ուղղակի խնդրում եմ…»։