«Ուրախ եմ, որ ծնվել եմ». Մաշա Մնջոյանը՝ ծննդյան օրվա առթիվ

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում երգչուհի Մաշա Մնջոյանը։ Տոնի առթիվ երգչուհին սոցիալական ցանցերում անկեղծ ու հուզիչ գրառում է կատարել՝ նշելով.
«Ես ուրախ եմ, որ ծնվել եմ և իմ գոյությամբ հավաքել հատընտիր մարդկանց միասին և իմ շուրջը»։
Մաշա Մնջոյանը ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ՝ ինչպես գործընկերներից, այնպես էլ հարազատներից ու ընկերներից։ Շնորհավորական ուղերձներից մեկում մասնավորապես նշվում է.
«Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում տաղանդավոր և յուրահատուկ երգչուհի Մաշա Մնջոյանը։ Նրա հզոր ձայնը, բեմական էներգիան և անկեղծ կատարումները մշտապես հուզում են հազարավոր սրտեր։ Մաղթում ենք ստեղծագործական նոր բարձունքներ, անսպառ ոգեշնչում և մեծ հաղթանակներ բեմում ու կյանքում։ Ծնունդդ շնորհավոր, Մաշա»։
Հատկապես հուզիչ էր նաև նրա մտերիմներից մեկի հրապարակումը.
«Ծնունդդ շնորհավոր իմ Մաշա։ Քեզ մարդիկ ճանաչում են որպես երգչուհի, որպես բեմի մարդ, որպես ձայն, որը հուզում է հազարավոր սրտեր։ Բայց ես քեզ ճանաչում եմ այնպիսին, ինչպիսին դու իրականում ես՝ բարի, հոգատար, պարզ, անկեղծ ու անչափ լուսավոր մարդ։ Դու բեմի վրա փայլում ես որպես աստղ, իսկ կյանքում՝ որպես մարդ, ով միշտ պատրաստ է օգնելու, հասկանալու ու սիրելու։ Հպարտ եմ, որ քո նման մարդ կա իմ կյանքում։ Սիրում եմ քեզ անսահման»։
StarNews-ը ևս միանում է շնորհավորանքներին՝ Մաշա Մնջոյանին մաղթելով առողջություն, սեր և նոր ստեղծագործական հաջողություններ։


















