Ո՞վ է Սևանում դանակահարությունից մահացած 20-ամյա զինծառայողը

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Սևանում դանակի հարվածներից մահացած 20-ամյա Արամ Խաչատրյանը հանդիսանում էր ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող և «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Վիրավորը՝ Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից հիվանդանոց տեղափոխված Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն էր։
Բժշկական կենտրոնից ստացված ահազանգի համաձայն՝ երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտե-ի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն Սևանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

















