«Հաջողություն հայրիկ». Սուպեր Սաքոն հայտնել է՝ երբ և որտեղ տեղի կունենա իր հայրիկի վերջին հրաժեշտը

StarNews-ը մեծ ցավով հայտնել էր, որ կյանքից հեռացել է ռեփեր Սուպեր Սաքոյի հայրը։
Երգիչը սոցիալական էջերում հրապարակել էր երջանկահիշատակ հայրիկի հետ լուսանկարներ, իսկ ժամեր առաջ Սուպեր Սաքոն հայտնել է, որ իր հայրիկի վերջին հրաժեշտը տեղի կունենա ԱՄՆ-ում՝ հունիսի 26-ին։

«Հաջողություն հայրիկ».- հրապարակմանը կից գրել է երգիչը
StarNews-ի տեղեկություններով Սուպեր Սաքոյի հայրը 78 տարեկան էր, իսկ մահվան պատճառը քաղցկեղն է։