«Զղջում է, աչքերիս չի կարողանում նայել…». Ով է Կարեն Հովհաննիսյանին  մեկնաբանություն գրողը. ի՞նչ է ասել

YELAKET- ի «#commentstory» հաղորդման այս թողարկման հյուրը դերասան Կարեն Հովհաննիսյանն է։

StarNews-ը հետևեց զրույցին, որի ընթացքում Կարենը մարդկանց կարծիքների մասին խոսելով նշեց, որ չի կարող ապրել այնպես, որ բոլորի համար լավը լինի.

«Չեմ կարծում, որ վատ մտածողները, որոնք քեզ չեն ընկալում պիտի քո դիմաց կանգնեն ու շատ ուղիղ ասեն։ Կարող ա իմ ընկերներից բնավորությանս ինչ-որ գծի մասին շատ ուղիղ ասեն, որպեսզի ես ինքս վերլուծեմ։

Իմ համար քոմենթ գրելը, հատկապես՝ տղամարդկանց նորմալ չէ։ Նայում ես հասուն տղամարդ է, քոմենթ է գրում։ Տղամարդու դրսևորումը ուրիշ տեղ պետք է լինի, ոչ էդ սոցհարթակներում, որտեղից հետո նաև կորում ա, որ իրան բան չասես։

Դեպք է եղել, երբ ես անձամբ տեսել եմ ինչ-որ մեկին, ով նույն տարածքում էր որտեղ ես, և այդ քոմեմթ գրողներից էր ընդամենը  իր հայացքից հասկացա՝ էնքանա զղջում իրա արածի համար, որ նույնիսկ իմ աչքերին չի կարողանում նայել։ Էլ ոչ-մի բառ չունեի իրեն ասելու, ուղղակի զգում էի անդադար, որ փախցնում է հայացքը։

Եթե պիտի գրես ու չուզենաս ինձ տեսնես, չգիտես ինչ պիտի պատասխանես՝ իմաստը քո արածի»։