«Չլիներ էս հակահայ «Ղեկավարը», որ անբարո ու լպիրշ խոսույթով չստորացներ մի ամբողջ ժողովրդի». Նազենի Հովհանիսյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը

Վաղ առավոտից ողջ համացանցը քննարկում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սկանդալային գրառումները։

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ևս իր ինստագրամյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հրապարակումներին՝ գրելով.

«Խնդիրն այն է, որ չմարդն ու չհայը դեռ օրակարգ է ստեղծում, դեռ կա, ղեկավարում է, ու միբան էլ՝ ամեն օր նոր օրակարգ է ստեղծում, որ բոլորը միաբերան քննարկեն, փոխարենըմիասնական ուժերով վերջնական լուծում տան»։

Գրել էր Նազենի Հովհաննիսյանն ու հավելել.

«Նոյեմբերի 9-ի կապիտուլացիայից հետո պետք է էլ ասելիք չլիներ, չլիներ էս հակահայ «Ղեկավարը» առհասարակ, որ էսքան տարի անց դեռ տիեզերական անբարո ու լպիրշ խոսույթով չստորացներ մի ամբողջ ժողովրդի, ազգի ու պետության , չհայը, որը կործանում է հատուկ ու մտածված։

Իսկ դուք քննարկում եք դեռ, թե ինչ ասաց կամ ոնց… Վաղուց ասելու չկա!
Փչացրեց հերթով, անհատապես ու հետևողական՝ մարդուց մինչև համակարգ, եկեղեցուց մինչև կրթությունարժանապատվությունից մինչև պարզ մարդկային արժեքներ»։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը ստորև՝