Հինգ երեխաների մայր, գեղեցկուհի Գոհար Հարությունյանն ամուսնալուծվել է և ցանկանում է կրկին ամուսնանալ: Չնայած, որ գեղեցկուհին պարբերաբար նշում էր, թե շատ երջանիկ ընտանիք ունի, ամուսինն էլ իր երազանքների արքայազնն է, սակայն կյանքում լինում են նաև շրջադարձեր: Գեղեցկուհին որոշել է իր կյանքը կապել մեկ այլ տղամարդու հետ:
«Հրապարակ»-ն է գրում ու նշում, որ կապ է հաստատել Գոհար Հարությունյանի հետ, հասկանալու համար, թե ինչո՞ւ է ամուսնալուծվել և ո՞վ է վերջինիս նոր ընտրյալը, սակայն Գոհարը մի այսպիսի առնվազն տարակուսելի, անկիրթ ու ծիծաղելի պատասխան է տվել.
«Դեռ այսքան ժամանակ ոչ մի լրագրող ինձ չի զանգահարել, ես չեմ պատասխանի ձեր հարցին»,- ասել է Գոհար Հարությունյանը: