Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: [arajin]
[media]
Կան 5 զոհ և 9 տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԱԻՆ կայքում հրապարակված լուսանկարից պարզ է դառնում, որ բախման հետևանքով մեքենաներից մեկն այրվել է: