Ինչ հրապարակումներ է անում Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը՝ բաժանումից հետո. Տեսանյութ

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում և հաճախ է հրապարակումներ անում երեխաների հետ։
Վերջին հրապարակումներից մեկը նա վերնագրել էր «ընտանիք»։ Լուսանկարում երևում էին նրա երկու որդիները, դուստրերը, նրանց ամուսիններն, թոռնիկները։ Նկարում, սակայն, բացակայում էր Անահիտ Կիրակոսյանը։

Միևնույն ժամանակ դերասանուհին ևս շարունակում է ակտիվ լինել համացանցում՝ իր ինստագրամյան էջում հաճախ կիսվելով երեխաների հետ արված լուսանկարներով ու տեսանյութերով։
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Անահիտ Կիրակոսյանը հանրայնորեն հայտնել էր իր և ամուսնու բաժանման մասին, ինչը մեծ արձագանք էր ստացել համացանցում։

















