«Բոլորս պետք է օգնենք». Արամ Մելիքյանի կոչը՝ Գոռ Հակոբյանի որդու բուժման համար

Այս ծանր պահին Գոռ Հակոբյանի կողքին են նրա գործընկերներն ու ընկերները:Հաղորդաէար և շոումեն Արամ Մելիքյանն իր տեսաուղերձում անդրադարձել է ստեղծված իրավիճակին՝ շեշտելով հարցի լրջությունն ու հրատապությունը.

«Մենք բոլորս աշխատող մարդիկ ենք, և սովորաբար ցանկացած դժվարություն փորձում ենք լուծել ինքնուրույն: Սակայն Գոռի ընտանիքում ստեղծված իրավիճակն այնքան բարդ է, և խոսքն այնպիսի մեծ ֆինանսների մասին է, որ նույնիսկ աշխատող մարդու համար դա բավարար չէ: Երբ խոսքը վերաբերում է երեխայի առողջությանը, դա արդեն ծայրահեղ է: Համոզված եմ, որ մենք բոլորս կպնելու ենք ու օգնենք Գոռ Հակոբյանի ընտանիքին»,- նշել է Արամ Մելիքյան