Աստղային օրվա ամփոփում․ Աննա Գրիգորյանի շքեղ հարսանիքը, Սիրուշոն հղիության լուրերի մասին, Ռոզի Ավետիսովայի քննարկված ֆոտոշարքը

Օրվա գլխավոր իրադարձություններից էր բլոգեր Աննա Գրիգորյանի հարսանիքը։ Սոցհարթակները բառացիորեն ողողվել էին հարսանեկան կադրերով։ Աննան նախ ներկայացավ հարսիկի շքեղ կերպարում, իսկ ավելի ուշ հրապարակվեցին նաև ամենահուզիչ պահերից մեկը՝ այն տեսանյութը, որտեղ փեսացուն առաջին անգամ տեսնում է հարսնացուին։ Համացանցում ակտիվորեն տարածվում էին նաև հյուրերի մասնակցությամբ ուրախ ու ջերմ տեսանյութերը։

Այսօր կրկին ուշադրության կենտրոնում հայտնվեց դերասան Թելման Խաչատրյանը։ Ժամանակին հայկական հեռուստասերիալների ամենապահանջված դերասաններից մեկը վերջին տարիներին քիչ է երևում եթերում, սակայն շարունակում է ակտիվ լինել սոցիալական հարթակներում։ Նրա նոր ճամփորդական լուսանկարները մեծ հետաքրքրություն են առաջացրել հետևորդների շրջանում։

Քաղաքական դաշտում ևս հայտնի դեմքեր էին հայտնվել ուշադրության կենտրոնում։ ՔՊ քարոզարշավին մասնակցող հայտնիների շարքում էին դերասաններ Ռաֆայել Երանոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Անդրանիկ Հարությունյանը, ինչպես նաև երգիչ Մհեր Արմենիան։ Նրանց մասնակցությունը լայն քննարկումների թեմա դարձավ սոցցանցերում։

Ուրախալի իրադարձություններով լի օր էր նաև Լիլի Մորտոյի ընտանիքում։ Վերջինս նոր տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են իրեն և փոքրիկ Ավրորային դիմավորել տանը։ Ջերմ ընտանեկան մթնոլորտն ու գեղեցիկ ձևավորված սենյակը հուզել էին հետևորդներին։

Օրվա քննարկվող թեմաներից էր նաև երգչուհի Սրուշոյի նոր հրապարակումը։ Վերջին օրերին տարածված հղիության մասին խոսակցություններից հետո երգչուհին հրապարակել էր նոր լուսանկարներ, որոնցով, ըստ հետևորդների, ակնարկել էր, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Դավիթ Մանոյանը ևս հետևորդների հետ կիսվել էր որդու հետ ջերմ լուսանկարներով՝ հրապարակմանը կից գրելով․ «Բարև աշխարհ»։ Փոքրիկի և հայրիկի մասնակցությամբ կադրերը մեծ սեր էին ստացել օգտատերերի կողմից։

Իսկ դերասանուհի Ռոզի Ավետիսովան այս անգամ ներկայացել էր բոլորովին նոր կերպարում։ Նրա նոր ֆոտոշարքը արագ տարածվել է համացանցում և դարձել քննարկումների թեմա՝ արժանանալով բազմաթիվ հաճոյախոսությունների։