Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել

Սիլվա Հակոբյանը հայկական շոուբիզնեսի ամենադրական ու սիրված երգչուհիներից մեկն է։ Նա տարիներ շարունակ շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ թողարկելով նոր երգեր, որոնք կարճ ժամանակում հիթ են դառնում։
Սիլվա Հակոբյանը նաև աչքի է ընկնում իր սոցիալական էջերի ակտիվությամբ, որտեղ բացի անձնական լուսանկարներից տեղ են գտնում երկու աղջիկների մասնակցությամբ ջերմ հրապարակումները։
Երեկ երգչուհին իր հետևորդներին ներկայացրել է նոր ֆոտոշարք։ Լուսանկարներում Սիլվան՝ իրեն հատուկ, կանացի և գեղեցիկ կերպարում է։

