«Շնորհավոր երկնային ծնունդդ, ընկերս». Հայ հայտնիների հուզիչ գրառումները՝ Արա Մարտիրոսյանի ծննդյան օրը

Այսօր՝ Հունիսի 3-ին, երջանկահիշատակ Արա Մարտիրոսյանը կդառնար 49 տարեկան։

Սակայն այս օրը վերածվեց հիշատակի օրվա։ Հայ հայտնիներից շատերը սոցիալական էջերում շնորհավորել են իրենց ընկերոջ երկնային ծննդյան օրը։

Երգչուհի Սոնան, Նորոն, Սարո Թովմասյանը, Ավետ Բարսեղյանը և այլ կիսվել են երգչի լուսանկարով, իսկ Արա Մարտիրոսյանի քույրը այցելել է գերեզմանատուն, իր հետ վերցնելով ծննդյան տորթ՝ «Չես դարձել, ծնվել ես երաժիշտ» գրությամբ։

Հավելենք նաև, որ Արա Մարտիրոսյանը կյանքից հեռացավ 2023 թվականին՝ 47 տարեկանհասակում, սրտի հետ կապված բարդությունների պատճառով։ Բժիշկները տևականժամանակ կատարել էին վերակենդանացման գործողություններ, սակայն ապարդյուն։