«Կագեբեից եկան ու տարան ինձ». Ներսիկ Իսպիրյանը՝ քաղաքական հետապնդման և ճնշումների մասին

«Tete A Tete» հաղորդման հերթական հյուրն էր հայրենասիրական, հեղափոխական երգեիչ, ՀՀ վաստակավոր արտիստ՝ Ներսիկ Իսպիրյանը։
StarNews–ը հետևեց հարցազրույցին։
Եգիչը զրույցի ընթացքում պատմեց քաղաքական հետապնդման, մասնավորապես՝ ԱԱԾ–ի կողմից առևանգված լինելու մասին.
«1987 թվականն էր, երբ ես երգեցի «Մշո առաքելոց վանքի կռիվ»-ը՝ այդ ժամանակների պատմությունը երգով արտահայտեցի և »փոստարկղ»-ով այս երգը երգեցի։
Երկրորդ օրը երկու հոգի եկան ու ասացին.
«Իսպիրյան հետևեք մեզ»։
Անվտանգությունից էին՝ այն ժամանակվա կագեբեն։ Ինձ տարան, էն ժամանակ Գումի մոտ էր, 2-3 ժամ նստացրեցին էդտեղ։ Ես էլ միամիտ–միամիտ նստել եմ։
Մոտեցավ ինձ մի մարդ ու ասեց՝ «Այ տղա էդ ձեր Էրեբունի սարերում դեռ ֆիդայիններ կա՞ն, էս ի՞նչ ես երգում, ի՞նչ ժամանակների մեջ՝ ի՞նչ ես երգում: Ասեցի, որ ես իմ պապից ինչ լսել եմ ՝ դա եմ ներկայացնում, ինձ մի քաղաքականացրեք։
Ասեցի, որ թույլ տան մի տեղ զանգ անեմ՝ զանգեցի եղբորս։
Եղբայրս զանգեց ավելի բարձր տեղեր՝ ինձ բաց թողեցին։
Թողեցին, բայց վեջում մոտեցավ մի մայոր ասեց՝.
«Տղա ջան հարգում էնք, բայց ժամանակները մի քիչ հաշվի առ։ Գիտես ես հայրենասեր չե՞մ։ Գնա լեզվիդ կապանք դիր։ Նման երգեր մի երգիր, ժամանակների հետ քայլիր։
Իմիջիայլոց, եթերը ուղիղ միացում էր՝ կենդանի կատարում։
Շաբաթ օրը պիտի կրկնությունը լիներ՝ հանեցին։
Հիմա նույն ժամանակների մեջ մենք ապրում էնք՝ պետականորեն ճնշում կա այդ երգերին».- իր խոսքը եզրափակել էր Ներսիկ Իսպիրյանը։