Մինչև վերջ գնալու եմ… Լիանա Զուրաբյանին ՔԿ են հրավիրել. Նա լաց լինելով մանրամասներ է ներկայացնում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ասմունքող Լիանա Զուրաբյանը իր ինստագրամյան հարթակում տեսանյութեր էր հրապարակել՝ պատմելով իր և որդու հետ տեղի ունեցած միջադեպի մասին։

Զուրաբյանը գրել էր․
«Այսօր մայր ու որդի դարձանք անչափահասների ցինիզմի զոհը։ Գլխավոր հանցանք կատարող անչափահասը պետք է իր պատիժը ստանա։ Այս ամենը հրապարակում եմ, որ մյուս մայր ու որդիները չդառնան ցինիզմի զոհ»։

Տեսանյութում Լիանա Զուրաբյանը պատմում էր, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա որդուն՝ Լևոնին, դպրոց էր տանում։ Նրա խոսքով՝ մի խումբ անչափահասներ ռեպլիկներ են արել որդու հասցեին, ով առողջական խնդիրներ ունի։

Զուրաբյանը նշել է, որ զգուշացրել է նրանց՝ նման վարքագիծ չցուցաբերել, հակառակ դեպքում կնկարի և կհրապարակի։ Դրանից հետո, նրա խոսքով, տղաները հեռացել են, սակայն նրանցից մեկը հրել է Լևոնին, իսկ իր նկատողությունից հետո երկու անգամ ապտակել է իրեն։

Բացի այդ, ըստ Զուրաբյանի, անչափահասը սպառնացել է, որ եթե տեսանյութը հրապարակվի, կգա և կսպանի նրան ու որդուն։

Ասմունքողը նաև հայտնել է, որ դիմել է ոստիկանություն։ Նրա խոսքով՝ արդեն այսօր իրեն զանգահարել են Քննչական կոմիտեից և հրավիրել հարցաքննության։

Այս մասին Լիանա Զուրաբյանը խոսել է սոցիալական հարթակներում։
Առաջարկում ենք դիտել տեսանյութը։