Ձեր գովազդն այստեղ

Իմ երկրի միլիմետրերի հետ խաղացողը իմ թշնամին ա ու անհայրենիք շան որդի. Շուշան Պետրոսյան

  • Mar 22, 2024

«Բաց Թիվի»-ի տաղավարում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանն է:Զրույցին հետևել է StarNews-ը:

Երգչուհին անդրադարձ կատարեց իր`պատգամավոր դառնալուն, հանրության կողմից բացասական  վերաբերմունքին արժանանալուն: Նրա խոսքով` Ազգային Ժողովի պատգամավոր կարող է դառնալ ցանկացած ոլորտից մարդ, ով կարող է բարձրաձայնել իր ոլորտի խնդիրներն ու լուծել դրանք: Թերևս հենց այդ մտքով էլ երգչուհին հայտնվեց այստեղ և ծառայեց իր հայրենիքին:

Շուշանի խոսքով`մենք այսօր չափազանց մեծ խնդիրների առաջ ենք կանգնած, որոնք թերևս շատերը չեն նկատում:

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ մարդիկ կրկին ընտրեցին նույն չարիքին, այ էդ ժամանակ իմ ձեռքերը վայր իջան: Ես չգիտեմ`ովքեր են ապրում իմ կողքին,և չգիտեմ`ուր է տանում այս կուրությունը, այս խլությունը:Միայն գիտեմ, որ ունենալով բազում տարբերակներ ու առաջարկներ, ես կյանքում իմ հայրենիքից չեմ գնալու, որևէ մեկին հաճույք չեմ պատճառի:Էս իմ տուննա, ես ծնվել եմ ստեղ, ապրում եմ ու ապրելու եմ, որ ասում եմ` ես, էդ իմ համար  նույն Երևաննա, նույն Վանաձորնա, Գյումրին ա,Սյունիքնա, ու ով իմ երկրի միլիմետրերի հետ խաղումա, էդ իմ համար անձնական թշնամի ա ու անհայրենիք շան որդի ա»:

Շուշան Պետրոսյանը խոսեց «Խոսքի ազատություն» կոչվածի մասին, երգչուհին նշեց, որ այսօրվա իշխանությունը «Խոսքի ազատության» դեմ առաջին ջատագովն է, և դրա ապացույցն իր ընկերների(Արմեն Աշոտյան) բանտերում հայտնվել է:

«Ես 20 թվից նորմալ չեմ քնել, ես չգիտեմ`դուք ոնց եք ապրում ու քնում, իսկ այն 2 ժամը, որ քնում ու արթնանում եմ, ամեն օր մտածում եմ, որ`Աստված ջան, կարողա սա երազա, երկրորդ ակնթարթին հասկանում ես, որ չէ, երրորդին վիրավորվում ես, երբ հասկանում ես`ովա որոշում էսօրվա քո կարգավիճակը»:

Մեկնաբանություն

Որոնում