StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
43-ամյա ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը բացահայտել է, թե ինչպես է տարիքն ազդել իր առողջության վրա։ Քիմ Քարդաշյանը մտադիր է բուժել իր հիվանդությունը։ Նա եզրակացրել է, որ ծերանում է, քանի որ տեսողությունը հանկարծակի վատացել է։ Նա ճամփորդության ժամանակ է ընտանիքին հայտնել այդ մասին:
«Ինձ համար իսկապես դժվար է այդքանը գիտակցելը: Ես չեմ տեսնում։ Եվ դա տեղի ունեցավ բառացիորեն մեկ գիշերում»,- աստղի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը ինստագրամյան իր էջի story բաժնում նոր հոլովակ էր հրապարակել խաղընկերների հետ՝ ցույց տալով, թե ինչպես են անցնում իրենց նկարահանումները։
Ինչպես արդեն հայտնել էինք դերասան Ալեքսանդր Բաբասյանը այս շրջանում գտնվում է Ֆրանսիայում, որտեղից էլ հերթական անգամ նոր հոլովակով էր հանդես եկել։
Դերասանուհի Մարիամ Ադամյանն էլ զվարճալի տեսանյութ էր հրապարակել իր և Միկա Ղափլանյանի դստեր՝ Մանեի մասնակցությամբ։
Մերի Մակարյանն էլ ընտանիքի հետ միասին հայրենիքում է ու հետևորդներին ցույց էր տվել, թե ինչպես են նախընտրում կազմակերպել ժամանցը Հայաստանում։