Սյուզաննա Մելքոնյանի հուզիչ հիշողությունը․ Հաղթանակը, որը փոխեց նրա կյանքը

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը նոր հուզիչ հրապարակում է արել՝ հիշելով իր կյանքի ամենակարևոր փուլերից մեկը։
Նա անդրադարձել է հինգ տարի առաջ այս օրը տեղի ունեցած այն նշանակալի իրադարձությանը, երբ բարձրացավ բեմ մի մրցույթի շրջանակում, որի հաղթանակը շատերի համար գրեթե անհնար էր թվում։ Սակայն հենց այդ ելույթը դարձավ շրջադարձային՝ նրան տանելով դեպի իր երազանքն ու մեծ հաղթանակը։

Սյուզաննան կիսվել է նաև իր հին ելույթի հոլովակով՝ գրելով․
«Ուղիղ 5 տարի առաջ այս օրը, այս երգով բարձրացա բեմ։
Մի մրցույթ՝ որտեղ գրեթե անհնար էր հաղթել…
Կան հաղթանակներ, որոնք մեզ ուղեկից են ողջ կյանքի ընթացքում։
Իրականում երկար էի մտածում տեղադրել հոլովակը, թե ոչ։
Բայց էմոցիաներս չկիսել չէի կարող…
Համեմատվեք միմիայն ինքներդ ձեզ հետ»։

Երգչուհու խոսքերից պարզ է դառնում, որ այդ հաղթանակը միայն մրցանակ չէր, այլ կյանքի կարևոր դաս ու հավատ սեփական ուժերի նկատմամբ։ Նրա հրապարակումը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում, որոնք ջերմ խոսքերով ու շնորհավորանքներով են արձագանքել հիշարժան օրվան։