Կկարոտենք քեզ․ նոր դժբախտություն Օլգա Այվազյանի ընտանիքում. երգչուհին հայտնել է սկեսուրի մահվան մասին

  • Sep 03, 2022

Օլգա Այվազյանը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որի միջոցով հայտնել է սկեսուրի մահվան մասին ու մակագրել այն․

Իմ Ռոմուլի ու Մոնուլի բաբուլ կկարոտենք քեզ։

Հիշեցնենք, որ վերջին տարիները բավական բարդ էին երգչուհու համար՝ նա կորցրել էր իր ծնողներին: Ծնողների կորստի հետ չհամակերպվելով  Օլգան հաճախ է հուզիչ հրապարակումներ է անում՝ հայտնելով, որ իր համար դժվար է առանց ծնողների:

 

Օլգայի մայրը մահացել էր ծանր հիվանդության հետևանքով: Երկար ժամանակ պայքարում էին նրա առողջության համար, սակայն, ցավոք սրտի, նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Թեպետ Օլգան չի երգում՝ բավական ակտիվ է համացանցում: Նա պարբերաբար ներկայացնում է, թե ինչպիսի շքեղ պայմաններում է ապրում:Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ Օլգայի ամուսնու հայրը նախկինում պաշտոնյա էր: Օլգան ամուսնու երկրորդ կինն է:

Մեկնաբանություն

Որոնում