Ունեմ խնդիր, որի պատճառով չեմ կարող երեխա ունենալ․Ելենա Բորիսենկոն բացառիկ մանրամասներ է պատմել երեխա չունենալու ու սիրելիի «տունը քանդելու» մասին

  • Sep 05, 2022

LIFEROOM հաղորդման շրջանակներում անկեղծացել է ու հաղորդման ժամանակ արտասվել է, երբ խոսել է այն մեղադրանքների մասին, որոնք վերաբերում են ամուսնացած տղամարդու հետ ունեցած կապին։Վերջինս անկեղծացել է պատմելով իր այն խնդրի մասին, որը խանգարում է նրան բալիկ ունենալ ու մայրանալ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը տեղեկացրել էր, որ դերասանուհի Ելենա Բորիսենկոյի վերջերս խոստովանել էր, որ իր կողքին արդեն սիրած տղամարդ ունի, շատ երջանիկ է այսուհետ որոշել է այլևս չբարձրաձայնել իր երջանկության մասին, քանի որ հասկացել է, որ երջանկություն լռություն է սիրում:

Starnews-ի ունեցած տեղեկություններով՝ Ելենայի ընտրյալն ամուսնացած է և ընտանիք ունի: Թերևս այս փաստն է հայտնի դարձել դերասանուհուն վատաբանողներին, ովքեր մեղադրում են Ելենային այդ տղամարդու ընտանիքը քանդելու և ուրիշի դժբախտության վրա սեփական երջանկությունը կառուցելու համար:

Սակայն սա միակ հետաքրքիր փաստը չէ Ելենայի անձնական կյանքում: Քչերին է հայտնի, որ դերասանուհին ամուսնալուծված է, ավելին՝ նա չի թաքցնում, որ ամուսնուց հեռացրել էր, քանի որ վերջինս խաղամոլ էր, նույնիսկ կորցրել էր իրենց համատեղ բնակարանը:

Ելենան հարցազրույցներում մեկում խոստովանել էր, որ պարզապես իր հայրը և մտերիմ ընկերուհին իրեն խորհուրդ էին տվել այլևս չքայքայել իրեն:

Ըստ Ելենայի՝ երկար ժամանակ ինքը վստահ էր, որ իրենց ամուսնալուծության պատճառը ամուսնու թուլությունն էր, սակայն նախկին ամուսնու հարազատների միջոցով տեղեկացել էր, որ բաժանության պատճառը նաև երեխա չունենալն էր:

Մեկնաբանություն

Որոնում