«Քանի դեռ սիրտս բաբախում է…»․ Գոհար Ավետիսյանի շնորհավորանքը որդուն հուզել է բոլորին

Այսօր դիմահարդար և բյութի բլոգեր Գոհար Ավետիսյանի որդու՝ Գասպարի ծննդյան օրն է։

Այդ առիթով Գոհարը սոցիալական իր էջում հրապարակել է որդու հետ լուսանկարներ և կիսվել ջերմ շնորհավորանքով։

«Ծնունդդ շնորհավոր, Գասպարչիկ, շնորհավոր օրդ, որդի՛ս, ես քեզ անսահման սիրում եմ… 6 տարի, երբ իմ կյանքն ավելի մեծ իմաստ և մոտիվացիա ձեռք բերեց։ Եվ քանի դեռ սիրտս բաբախում է, ես ամեն ինչ կանեմ, որ քո դեմքին ժպիտ տեսնեմ»,- գրել է նա։

Գոհարը նաև հրապարակել է տոնական օրվանից գեղեցիկ կադրեր, որոնք կարճ ժամանակում արժանացել են հազարավոր հավանումների և ջերմ մեկնաբանությունների։

StarNews-ը ներկայացնում է Գոհար Ավետիսյանի հրապարակած լուսանկարներն ու շնորհավորանքը՝ որդու ծննդյան օրվա առթիվ։