Լիլիթ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու հետևորդներին տեղեկացրել է, որ պատրաստվում է ներկայացնել «Изгнанная» տեսահոլովակի երրորդ մասը: Ինչպես նաև վերջինս հարցում է անցկացրել, թե եթե հետևորդները լինեին իրական կյանքում այդ տեսահոլովակի հերոսուհին, ապա ինչպես կվարվեին:
Ինչպես արդեն նշել եմ, «Изгнанная»-ի բոլոր մասերը նկարահանված են։ Շուտով ձեզ կներկայացնեմ նաև 3-րդ մասը, բայց մինչ այդ շատ կցանկանայի իմանալ ձեր կարծիքը։
Պատկերացրու՝ թյուրիմացության պատճառով բաժանվել ես սիրելիիցդ, ով տարիներ անց, իմանալով ճշմարտությունը, վերադառնում է քեզ մոտ, բայց արդեն ունի ընտանիք։ Ինչպե՞ս կվարվեիր։
As I’ve already mentioned, all the parts of «Izgnannaya» have already been filmed. I will also present the 3rd part to you soon, but until then I really want to know your opinion. Imagine, you broke up with your lover because of a misunderstanding, who knowing the truth comes back to you years later, but he already has a family. What would you do?
Как я уже говорила, все части «Изгнанной» уже отсняты. Я скоро представлю вам 3-ю часть, а пока очень хочу узнать ваше мнение. Представь, что ты рассталась с возлюбленным по недоразумению. И он спустя годы, узнав правду, возвращается к тебе, но у него уже есть семья. Как бы ты поступила?
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ համացանցում հայտնվել է «Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկումը, որի ժամանակ Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանը քննարկում են այն ամենը, ինչ հետաքրքրում է իրենց։
Այս անգամ նրանց դիտակետում էր հայտնվել Լիլիթ Հովհաննիսյանը իր նոր՝ «Изгнанная» տեսահոլովակով։ Մհերի խոսքով՝ ինքը սպասում էր երգչուհու վերադարձին, քանի որ միշտ էլ գեղեցկության կարիք կա։
Հաղորդավարը բավական ջերմ էր արտահայտվել Լիլիթի մասին՝ նշելով, որ միայն կարելի է հիանալ, թե որքան է երգչուհու ամուսինը՝ Վահրամ Պետրոսյանը, սատարում նրան։ Ըստ Մհերի՝ Լիլիթը հրաշալի պրոդյուսերական նախագիծ է։
Մհերը նաև կարծիք է հայտնել, որ երգչուհու համար բեկումնային փուլ է, քանի որ կամ նրան հաջողվելու է կրկին գրավել լսարանին, կամ նա բաց է թողնելու իր հնարավորությունը։ Մհերը նաև կարծիք է հայտնել, որ համացանցում հայտնվել են Լիլիթի չինական տարբերակները․ հաղորդավարի խոսքին զուգահեռ կադրեր են հայտնվել Օկսի Ավդալյանի և Սոնա Եսայանի տեսահոլովակներից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Starnews-ը գրել էր, որ Օկսին իր «Ասա-խոսա» տեսահոլովակի միջոցով կրկնօրինակում է Լիլիթ Հովհաննիսյանին:
Գունավոր կեղծամներ, որոնք Լիլիթը կրում էր հղիության ընթացքում, ոճի, մասնավորապես՝ Լիլիթի հայտնի կոմբինիզոնի կրկնօրինակում…
Լիլիթի պես, Օկսին էլ էր նախընտրել տեսահոլովակը նկարահանել արտերկրում, չմոռանանք, որ մի շրջան Լիլիթի գրեթե բոլոր տեսահոլովակները Հայաստանից դուրս էին նկարահանվում: