Լևոն Քոչարյանի՝Սիրուշոյով հպարտանալու,Արտաշ Ասատրյանի՝ նիհարելու, Մարինկա Խաչատրյանի՝ նոր սիրավեպի լուրերի, Շպռոտի՝ հետևորդին խայտառակելու, Հասմի Խոջյանի՝ հղիության լուրն ամուսնուն ասելու, Ելենա Բորիսենկոյի՝ երեխա չունենալու պատճառի մասին․ շաբաթվա աստղային ամփոփումը

  • Sep 10, 2022

Starnews-ը, ինչպես միշտ, ամփոփում է շաբաթը։

 

Երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուի զարդերը կներկայացվեն Նյու Յորքի նորաձևության շաբաթին։

 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին։

«Պռեգոմեշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին։

Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։
Պարտավորեցնող է այն, որ Պռեգոմեշն արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։  Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է»,- գրել է Սիրուշոն։

Սիրուշոյի ամուսինը՝ Լևոն Քոչարյանը սոցիալական ցանցի իր էջերով կիսվել է նորությունը՝ տեղադրելով նաև «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի այն հատվածը, որտեղ Մուրադը հպարտանում է կնոջով։

 

LIFEROOM հաղորդման շրջանակներում Ելենա Բորիսենկոն անկեղծացել է ու հաղորդման ժամանակ արտասվել է, երբ խոսել է այն մեղադրանքների մասին, որոնք վերաբերում են ամուսնացած տղամարդու հետ ունեցած կապին։Վերջինս անկեղծացել է պատմելով իր այն խնդրի մասին, որը խանգարում է նրան բալիկ ունենալ ու մայրանալ։

Այս շաբաթ ծնվել է Սոնա Ռուբենյանի քրոջ երրորդ որդին։ Այդ մասին տեղեկացել ենք երգչուհու ինստագրամյան էջից:

Սոնան հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը, որին կից գրել է հետևյալը.

«Բարի գալուստ աշխարհ մեր հրաշք Մարկ… արդեն 3 հրաշքների մորաքույր եմ»:

Լուսանկարից պարզ է դառնում, որ Սոնայի քույրը երեխային ունեցել ԱՄՆ-ում, դա հայտնիների շրջանում կարծես թե ընդունված ու փորձված մեթոդ է:

Հիշեցնենք, որ Սոնայի քույրը` Մերին, ունի երեք տղա:

 

 Այս շաբաթ կարծես թե լավ լուրերն իրար հաջորդել են։ Մենք լուսաբանել ենք նաև Հասմիկ Խոջյանի հղիությունն ու հրապարակել ենք այն տեսանյութը, որի միջոցով Հասմիկն ամուսնուն ասում է բալիկի լույս աշխարհ գալու մասին։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին տեղի էր ունեցել Հասմիկի հարսանիքը:

Մեր աչքից չվրիպես նաև Արտաշ Ասատրյանի նոր լուսանկարները։

 

Համացանցում լուսանկար է տարածվել, որից երևում է, որ երգիչ Արտաշ Ասատրյանը զգալիորեն նիհարել է: Երգիչը բոլորովին այլ տեսք է ստացել:

Մեկնաբանություններում Արտաշի հետևորդներն անհանգստանում են, արդյո՞ք ամեն բան կարգին է երգչի առղջության հետ, քանի որ շատ կարճ ժամանակահատվածում է նա կորցրել այդքան զգալի երևացող քաշը:

Շաբաթը նաև բացահայտող էր սիրավեպերի առումով։

Մեր աչքից չի վրիպել  այն, որ Մարինկան իր ծննդյան տորթի մոմերը փչելիս տեսանյութի վերջում տեղադրել է իր և Դավիթ Աֆրիկյանի գրկախառնությունը։

Տեսանյութը դիտեք՝ այստեղ 

Այնուհետև Մարինկան իր սթորի բաժնում տեղադրել էր տեսանյութ, որտեղ Դավիթը խմում է իր ծնողների կենացնու ասում, որ շատ պուպուշ աղջիկ են մեծացրել։ Րոպեներ անց Մարինկան ջնջում է այդ տեսանյութը, ինչը կասկածի տեղիք է տալիս։

Այդ տեսանյութը StarNews-ին հաջողվում է վերցնել Կարեն Ասլանյանի ինստագրամյան էջից։

Հուսանք, որ զույգն առաջիկայում կխոսի իրենց անձնական կյանքի մանրամասների մասին։

Այս շաբաթ նկատելի էր նաև Լուիզա Ղամբարյանի նոր լուսանկարները։

Նա կարծես տարիքի հետ ավելի է գեղեցկանում ու էսթետիկ տեսք ստանում: Վերջինիս կատարած նոր հրապարակումներն ասես այնքան էլ անմասն չեն մնացել իր երկրպագուների աչքից։

Չնայած իր տարիքին, սակայն դերասանուհին անչափ հիասքանչ է դարձել և առավել քան նրբացել ու երիտասարդացել։

 

 

Շպռոտը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ կերպարով ու այն տեսակով, որ եթե իրեն անհանգստացնում է որևէ բան, ապա նա չի զլանում ու դրա մասին բացահայտ խոսում ու գրում է համացանցում։

Այս անգամ երգչուհուն վրդովվեցրել է մի կին, ով հետևելով իրեն, մշտապես բացասական ու վատ հաղորդագրությւններ է ուղարկում։ Երգչուհին հրապարակել է տվյալ կնոջ լուսանկարն ու այդ կեր փորձել վերջ տալ բոլոր այն մարդկանց վատ մեկնաբանություններին, որոնք խանգարում են իրեն։

Սկանդալային երգչուհին տվյալ թեմայի վերաբերյալ նոր գրառմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև:

Այս շաբաթվա համար այսքանը: Starnews-ը մաղթում է Ձեզ հիանալի հանգստյան օրեր. առաջարկում ենք գալիք շաբաթ հետևել աստղային նորություններին հենց մեր շնորհիվ։

Մեկնաբանություն

Որոնում