Երգչուհի Անահիտ Սիմոնյանը հատկապես վերջին շրջանում սկսել է առավել շատ մասնակցել տարբեր հարցազրույցների և անկեղծորեն պատմել իր կյանքի պատմությունը։ Օրեր առաջ թողարկվեց Անահիտի մասնակցությամբ նոր հարցազրույց, որտեղ նա առաջին անգամ խոսել է իր խանութը փակելու և ապագայի պլանների մասին։
« 2013 թվականին ես ստեղծեցի իմ բրենդը, որի հիմքը հայկական տառերն ու զարդանախշերն էին։ Մենք ամեն կերպ փորձում էինք օգտագործել հայկականը նորաձևության մեջ՝ դարձնելով դա ավելի ժամանակակից, որ երիտասարդները կրեն և, ինչու ոչ, ամբողջ աշխարհը ճանաչի հայկական տառերը։ Ես ուրախ եմ ու շատ հպարտ, որ դա արել եմ։ Ճիշտ ա, սկզբում ինձ շատ դժվար էր, որովհետև դրա համար բազմաթիվ քարկոծանքների արժանացա։ Սկսած մնացած դիզայներներից, ովքեր մեղադրական տարբեր նյութեր էին տեղադրում իրենց էջերում, որ չի կարելի օգտագործել հայկական տառերը, բայց անցավ ժամանակ ու այսօր բոլորը, ես վստահեցնում եմ բոլոր հայ դիզայներները օգտագործում են դրանք իրենց հագուստներում։ Եղավ շատ տարբեր իմ ճանապարհը, ես շատ ուրախ եմ որ ունեցել եմ իմ բրենդը, ես դա շատ սիրել եմ։ Եվ´ լավ օրեր եղան, և´ վատ ու տխուր օրեր։
էդ ամեն ինչը ինձ ստիպել ա ավելի ուժեղանալ ու վստահ քայլերով գնալ առաջ։ Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև իր տրամաբանական ավարտը, և ես հասկացա, որ ուզում եմ այլ ուղղությունով գնալ։ Իմ բիզնես ոլորտում ավելի տարբեր բաներ եմ ուզում անել, որոնք որ նոր են, որոնք, որ հնարավորություն կտան ընդլայնվելու։ Կարծում եմ ճիշտ որոշում եմ կայացրել, ժամանակի ընթացքում կներկայանամ իմ նոր բիզնեսով»։
Անահիտը նույն հարցազրույցի ժամանակ խոսեց նաև Հայկոյի մահվան և դրան հաջորդած ծանր օրերի մասին.
«Հայկոյի մահից հետո ես հասկացա, որ իմ որդին և ես այնպիսի հոգեվիճակում ենք, որ անգամ տանից չենք կարողանում դուրս գալ։ Մենք միասին իրար ուժ տալով անցանք այդ օրերը։ Ես Հայկոյի մահից օրեր հետո փորձում էի Արմանին հանել այդ սթրեսային վիճակից, որովհետև մենք շատ ծանր օրեր ենք ունեցել։ Ես երբեք չեմ ընդունել զոհի կարգավիճակ և չեմ բացվել ու պատմել, թե մենք ինչ օրեր ենք ապրել, բայց հավաստիացնում եմ՝ թշնամուս չէի ցանկանա ապրեր նման օրեր»։