Ձեր գովազդն այստեղ

Արմեն Սողոյանը պատմել է ընկերոջ`պատերшզմում զոհվելու մասին. Մանրամասներ

  • May 08, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասան Արմեն Սողոյանն է:

StarNews-ը հետևել է զրույցին,որի ընթացքում դերասանը խոսել է զոհված ընկերոջ մասին:

Դերասանի խոսքով`ինքը ցանկություն է ունեցել մասնակցելու Արցախյան առաջին պատերազմին, սակայն եղել է 16 տարեկան և չեն թույլ տվել, սակայն ընկերներից Արմենին, ով ընդամենը 1 տարով էր մեծ դերասանից, հաջողվել  է 17 տարեկանում մեկնել մարտի դաշտ,ով  սակայն այդպես էլ չվերադարձավ:

«Չգիտեմ`ինչ ձև նրան հաջողվեց գնալ մարտի դաշտ, սակայն 3 օր անց նրան զոհված հետ բերեցին: Ընկեր կորցնելուց հասկանում ես, որ քո կյանքից ինչ որ գույն պակասեց:Ժամանակն ավելի սպիացնում է վերքերդ, ու փորձում ես գիտակցել, որ ինքն այլևս չկա: Ընկերը թև ու թիկունք ա, մի մարդ ով գալիսա քո կյանք ու եղբոր նման կանգնում կողքիդ:Եթե իրական ընկերությունա, կարաս կիսվես հետը, մինչև վերջ գնաս»:

Այս ամենից հետո, ինչպես նաև մի շարք ֆիլմերի գործոնից դերասանը ցանկացել է զինվորական դառնալ: Սակայն ծառայությունից հետո առավել շատ բռնել է սպորտի ուղին:

Մեկնաբանություն

Որոնում