«Ինչքան սիրուն ենք սիրում իրար ես ու պապաս». Անի Երանյանի ջերմ հրապարակումը`հայրիկի հետ

  • Sep 25, 2024

Դերասանուհի Անի Երանյանը մշտապես եղել է հանրության ուշադրության կենտրոնում։

ԱՄՆ-ում բնակություն հաստատած Անին շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում, որտեղ էլ բացի իր լուսանկարներից կիսվում է նաև աշխատանքային նորություններով։

Հերթական հրապարակման մեջ դերասանուհին ներկայացրել է իր ու հայրիկի համատեղ ջերմ լուսանկարները`նշելով, որ դրանք արվել են առանց իրենց իմացության:

«Ինչքան սիրուն ենք սիրում իրար ես ու պապաս: Շնորհակալ եմ Տեր, պապայիս վայելելու էս հնարավորության համար»:

Նշենք, որ դերասանուհին օրեր առաջ ևս հուզիչ հրապարակում էր արել`ներկայացնելով իր ու հայրիկի հանդիպումն օդանավակայանում, որը եղել էր նախորդ հանդիպումից 4 տարի անց:

Նշենք, որ ավելի վաղ` հայրիկի ծննդյան օրը, կրկին դերասանուհին հուզիչ հրապարակում էր արել: Անին նշել էր, որ շատ է կարոտել հայրիկին և միաժամանակ հույս էր հայտնել,որ շուտով ինքն էլ կկարողանա գրկել նրան: Դերասանուհու հրապարակումը`ստորև

 

Մեկնաբանություն

Որոնում