Սիրտսսսս.Քիմի եղբոր անչափ հուզիչ գրառումը պատերազմի ու հայ փոքրիկների մասին

  • Sep 16, 2022

Քիմ Քարդաշյանի եղբայրը`Նարբե Քարդաշյանը, երեկ ամբողջ աշխարհին ցույց է տվել, թե ինչ է կատարվում Հայաստանում:

 

Հրապարակել է 44 օրյա պատերազմում զոհված հերոսի փոքրիկ աղջկա հարցազրույցն ու գրել.

 

«Սերնդեսերունդ տանջվում են, այս խեղճ երեխաները»:

Ինչպես նաև Նարբեն տեղադրել է Երևանի լուսանկարն ու ներկայացրել, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔիմՔարդաշյանը ևս խնդրել էր ամբողջ աշխարհին, որ աղոթեն Հայաստանի համար:

 

«Մարդիկ կարող են սովորականի պես սկսել օրը՝ համբուրել երեխաներին և կնոջն ու գնալ աշխատանքի, սակայն, երեկոյան տուն վերադառնալով՝ ստիպված լինել վերցնել ընտանիքի անդամներին և հեռանալ՝  նրանց և սեփական կյանքը փրկելու համար:

Պատկերացրեք՝ ստիպված եք դա անել՝ առանց ֆինանսական միջոցների, տրանսպորտի, առանց ռեսուրսների և որևէ օգնության: Հայաստանը ստիպված չէ պատկերացնել վերոնշյալ իրավիճակը, քանի որ երեկվանից այդ ամենը նրա համար իրականություն է: Եվ միակ նախազգուշացումը բնակիչների տան բակերում ընկած հրթիռներն են: Աղոթեք Հայաստանի համար», – ասվում է գրառման մեջ:

Մեկնաբանություն

Որոնում