«Սպասում ենք հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին, ավելին ասեմ՝ մեր առաջնեկին»․ Մարիամ Ալեքսանյանի արձագանքը՝ իր և Վարուժ Մարգարյանի սիրավեպին

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը վերջին տարիներին փակ է պահում անձնական կյանքի թեման, փոխարենը՝ ակտիվ մասնագիտական գործունեություն է ծավալում, սոցիալական հարթակներում էլ հետևորդների հետ պարբերաբար նոր հրապարակումներով է կիսվում։

Մեկ անգամ չէ, որ դերասանուհին նշել է, թե իր կյանքում ինչ կարևոր տեղ են զբաղեցնում ընկերները, որոնցից մեկը նաև դերասան Վարուժ Մարգարյանն է։ Վերջինս օրեր առաջ Մարիամի հետ համատեղ լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում, որին կից գրել է․

«Ընգեր ջան»։

Դերասանուհի Անի Խաչիկյանն էլ որոշել է հրապարակման մեկնաբանությունների հատվածում կատակել թեմայի շուրջ ու գրել է․

«Ձև չունեք, բոլորը հասկացել են արդեն, որ իրար հետ եք»։

Մարիամ Ալեքսանյանը նույնպես հումորային արձագանքով է հանդես եկել ու, ի պատասխան Անիի մեկնաբանությանը, նշել․

«Հա, հա, սպասում ենք հարսանիքի նախապատրաստական աշխատանքներին, ավելին ասեմ՝ մեր առաջնեկին»։