Թոփ 5 2025 թվականի աստղային ամենաշքեղ հարսանիքները. բացառիկ կադրեր (ՄԱՍ 1)

2025 թվականը լի էր աստղային հարսանիքներով։ Մի շարք հայ հայտնիներ ընտանիք կազմեցին և իհարկե այդ ուրախ օրվա կադրերով կիսվեցին իրենց երկրպագուների հետ։

Starnews.am-ը՝ բացառիկ անդրադարձով ձեզ է ներկայացնում նախորդ տարվա թոփ 5 շքեղ հարսանյաց արարողությունները։

Ամիսներ առաջ կայացավ հայկական շոուբիզնեսի, թերևս ամենասպասված հարսանյաց արարողությունը՝ երգիչ Գոռ Եփրեմյանն ու պարուհի Էլեն Հարությունյանը ընտանիք կազմեցին։ Զույգը հարսանիքը կազմակերպել էր ԱՄՆ-ում՝ հարազատների ու ընկերների շրջապատում։ Իսկ կադրերից երևում էր՝ որքան երջանիկ ու ներդաշնակ են Գոռն ու Էլենը։

Տարին նշանավորվեց նաև Ասատրյանների ընտանիքում։
ԱՄՆ-ից հատուկ հարսանիքի համար Հայաստան ժամանեցին մի շարք հյուրեր և հենց հայրենիքում էլ կայացավ Սեդրակ Ասատրյանի որդու՝ Արամ Ասատրյանի և սիրելիի՝ Աննայի հարսանիքը։ Այս զույգը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ համացանցի սիրված ու քննարկվող զույգերից մեկը։ Դե իսկ հարսանյաց խնջույքը անխոս առանձնացավ իր հայտնի հյուրերով և շքեղությամբ։

Դերասան Աշոտ Պողոսյանը ևս նախորդ տարի դասավորեց իր անձնական կյանքը։ Աշոտն ու սիրելին նախընտրեցին հարսանյաց արարողությունը կազմակերպել Իտալիայում՝ զերծ մնալով բազմաթիվ հյուրերից և խնջույքից։

Պարուհի Սոֆի Դևոյանի հարսանիքը դարձավ վերջին ամիսների ամենաքննարկված թեման։ Սոֆիի զգեստի ընտրությունը, ամուսնու ընտանիքն ու ընտրված յուրաքանչյուր դետալ օրեր շարունակ մեդիադաշտի ուշադրության կենտրոնում էին։

Երգիչ Արթուր Խաչենցը ևս ընտանիք կազմեց 2025 թվականի ընթացքում։ Արցախյան շեշտադրմամբ հարսանիքը ազդեցիկ էր և իհարկե հուզիչ պահերով լի։