«20 տարի անց էլ ավելի եմ սիրում քեզ»․ Նունե Եսայանի հուզիչ խոստովանությունը ամուսնուն

Հայկական շոուբիզնեսի սիրված զույգերից մեկը՝ Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը, նշում են իրենց ամուսնության 20-ամյակը։ Այս գեղեցիկ առիթով երգչուհին հուզիչ գրառում է կատարել՝ արտահայտելով իր սերը ամուսնու նկատմամբ։
Նունե Եսայանը կիսվել է ջերմ խոսքերով՝ գրելով․ «20 տարիներ և ես քեզ սիրում եմ ավելի ու ավելի»։ Նրա խոսքերից պարզ է դառնում, որ տարիների ընթացքում նրանց միջև զգացմունքները ոչ միայն չեն մարել, այլ՝ ավելի են խորացել։
Հիշեցնենք, որ այս զույգը տարբեր ժամանակներում եղել է ամենաքննարկվողներից մեկը։ Քննադատությունների պատճառներից մեկն էլ նրանց միջև եղած տարիքային տարբերությունն էր։ Սակայն տարիների ընթացքում նրանք ապացուցել են, որ իրական սերը չի ենթարկվում կարծրատիպերին։
Այսօր Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը շարունակում են ապրել սիրով ու համերաշխությամբ՝ իրենց օրինակով ցույց տալով, որ ժամանակը կարող է միայն ամրապնդել իսկական հարաբերությունները։


















