Հայոց բանակը՝ մեր ուժն ու հավատը. ինչպես են հայ աստղերը շնորհավորել հայոց բանակի տոնը

1992 թվականի այս օրը՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը։

Հայոց բանակը մեր պետականության և գոյության ամենակարևոր հենասյուներից է։ Այն ոչ միայն պաշտպանական կառույց է, այլ նաև արժանապատվության, հավատքի և միասնականության խորհրդանիշ։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ բանակը մեր խաղաղ կյանքի գինն է, իսկ զինվորը՝ մեր վաղվա անվտանգ օրը։

Բազմաթիվ հայ աստղեր տոնը շնորհավորել են երգերով, տեսահոլովակներով և հուզիչ գրառումներով։

Դերասան Լևոն Մկրտչյանը և նրա կինը հրապարակել են դերասանի ծառայողական տարիներից լուսանկար՝ կից գրելով.
«Մեր կյանքի ամենահիշվող շրջաններից»։

Երգչուհիներ Ալլա Լևոնյանը, Մաշա Մնջոյանը, երգիչ Արաբո Իսպիրյանը և այլ արտիստներ իրենց սոցցանցերում կիսվել են Հայոց բանակին նվիրված երգերով՝ ևս մեկ անգամ ընդգծելով զինվորի կարևոր դերը մեր կյանքում։

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը գրել է.
«Թող բոլոր զինվորները խաղաղ երկնքով ԳԱՆ ՏՈՒՆ։ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ»։

Երգչուհի Դիանա Հարությունյանը իր շնորհավորական խոսքում նշել է.
«Տոնդ շնորհավոր Հայկական բանակ՝ Հայ զինվոր։ Դու միշտ կանգուն ես եղել, կերտել ես քո պատմությունը։ Քո ուժը զենքը չէ, քո ուժը Հավատքն է»։

Իսկ Լիա Զախարյանը գրել է.
«Փառք հայոց բանակին՝ մեր երկրի ուժին ու խաղաղության հենարանին»։

Հայոց բանակի օրը ևս մեկ առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր այն զինվորներին ու սպաներին, ովքեր իրենց ծառայությամբ պաշտպանում են հայրենիքի խաղաղությունն ու անվտանգությունը։