«Chipsella3d-ն վտանգավոր է.քար կա մեջը».Փոքրիկ Հայ բլոգերը բողոքում է չիպսից

Փոքրիկ բլոգեր Հայկը բարձրաձայնել է մի դեպք, որը կարող է անհանգստացնել բազմաթիվ սպառողների։
Նա իր բողոքի ձայնն է բարձրացրել՝ կապված Chipsella3d չիպսերի որակի և անվտանգության հետ։
Հայկի խոսքով՝ ինքը հաճախ է օգտվում այդ չիպսերից, սակայն հերթական անգամ ուտելիս անսպասելի իրավիճակի է բախվել։ Տղան պատմում է, որ երբ դրել է չիպսը բերանը, զգացել է, որ ատամները ծամում են ինչ-որ կոշտ ու տարօրինակ բան։
«Երբ գցում եմ իմ բերանը չիպսերը, զգում եմ, որ իմ ատամները ծամում են ինչ-որ երկաթանման բան, անգամ արդեն լեզուս ա վնասում… Ես միանգամից հանում եմ ու տեսնում, որ սուր “սկրեպկա” է»,– պատմել է նա։
Փոքրիկ բլոգերը նշում է, որ նման դեպքը ոչ մի դեպքում չի կարելի համարել նորմալ և կոչ է անում արտադրողներին առավել խիստ վերահսկել
։
Դեպքը մեծ արձագանք է ստացել համացանցում, և շատ օգտատերեր իրենց անհանգստությունն են հայտնել՝ ընդգծելով, որ նման միջադեպերը պետք է ստանան համապատասխան արձագանք ու քննություն։

















