Մանո Գրիգորյանը ՝ ԱՄՆ-ից վերադարձի և դեպորտի լուրերի մասին

Դերասանուհի Մանո Գրիգորյանը օրերս տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու և իր ընտանիքի շուրջ շրջանառվող դեպորտի մասին խոսակցություններին։ Զրույցին հետևել է նաև StarNews-ը։

Մանո Գրիգորյանը շեշտել է, որ իրենց վերադարձը որևէ կերպ կապված չի եղել ֆինանսական խնդիրների կամ արտաքսման հետ։

«Եթե խնդիրը լիներ ֆինանսը մենք ի սկզբանե ԱՄՆ չէինք գնա, որովհետև բոլորը շատ ակնհայտ տեսնում էին թե մենք ինչպիսի վառ և լավ կյանքով ենք ապրում, որ ունեինք ամեն ինչ՝ ինչի մասին մարդ կարող էր երազել, ինչն էլ արդեն բնորոշում է մարդու տեսակը, որ մարդ չի գնացել փառքի հետևից, այլ գնացել ա մի այլ բանի հետևից, թե ինչ հետևից դա արդեն հարցի մյուս կողմն է և նույնն էլ հակառակ դեպքում, բոլորը նայում էին ու տեսնելով, որ համարյա բոլորի շրջապատում ամեն երրորդը ԱՄՆ-ում է, էնքան հեշտ էր էդ ամենը իմանալը, որ էնտեղ էլ նույնպես մենք ֆինանսի խնդիր չենք ունեցել և աշխատանքի խնդիր մենք չենք ունեցել, նույնիսկ էնտեղ հասցրել ենք տուն գնել, ինչը Ամերիկայում շատ մեծ ձեռքբերում է, էլի նույնպես խնդիրը ֆինասի մեջ չէր, խնդիրը ուղղակի քո տեղում չգտնվելու մասին էր , բայց դա հարցի մի ուրիշ կողմն ա»։

Անդրադառնալով դեպորտի մասին լուրերին՝ Մանո Գրիգորյանը հստակ հերքել է դրանք՝ ասելով.

«Եթե լիներ դեպորտ, մենք ինքներս կասեինք, ու բոլորը կհանգստանային։ Դա մեր վերադարձի պատճառը չի եղել»։