«Հանրային բողոք պետք է լինի, խայտառակություն է սա». Լիանա Վանոյանի բողոքը

Բլոգեր, դերասանուհի Լիանա Վանոյանն անդրադարձել է Կառավարության կողմից առաջարկվող բջջային հեռախոսների IMEI միասնական համակարգի ներդրման նախագծին՝ կտրուկ քննադատելով այն։

«Հանրային բողոք պետք է լինի, խայտառակություն է սա»,- գրել է նա՝ արտահայտելով իր մտահոգությունը նախաձեռնության վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Կառավարությունը նախատեսում է ներդնել IMEI միասնական համակարգ՝ ներմուծված բջջային հեռախոսների վերահսկողության համար։

Ծրագրի համաձայն, ստեղծվելու է կենտրոնացված տվյալների բազա, որտեղ միմյանց կապակցվելու են քաղաքացու անձնագրային տվյալները, հեռախոսի անհատական ծածկագիրը և բոլոր ակտիվ հեռախոսահամարները։ Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները հնարավորություն կստանան ցանկացած պահի ճշգրիտ հետևել, թե կոնկրետ ով, ինչ սարքով և որ վայրում է միացել ցանցին, ինչը դուրս է գալիս զուտ հարկային վարչարարության շրջանակներից։

Տեսանյութը դիտեք այստեղ։