Կարեն Հովհաննիսյանի կինը խոսել է խանդի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

  • Mar 26, 2024

Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինն ինստագրամյան էջում ժամանակ առ ժամանակ խոսում է իր և ամուսնու հարաբերությունների մասին: Դերասանի կնոջն իսկապես հաճախ են հարցեր ուղղում: Այս անգամ հարց են հղել`արդյոք Մանեն չի խանդում ամուսնուն`Ռոբի կերպարում:

Նա հետևյալ պատասխանն է տվել.

«Ոչ, Ռոբը սերիալում է, իմը Կարենն է»:

Նշենք նաև, որ մեկ անգամ Կարեն Հովհաննիսյանի կինը պատասխանել էր այն հարցին, թե արդյոք հեշտ է լինել Կարենի կինը։

«Կարենն անսահման բարի, հոգատար, ուշադիր, նուրբ, սիրառատ ամուսին ա ու աննկարագրելի ջերմ պապա։ Ինքն ինձ անսահման սիրում ու հարգում ա, իսկ Նանեին անգամ սաստող հայացքով չի կարողանում նայել։ Մեր հարաբերությունների «մեշոկ պապին» ես եմ, հաճախ շաա՜տ էմոցիոնալ մարդիկ, երբ խոսում են իրենց համար տհաճ թեմաներից՝ շատ սուր ու խիստ են լինում իրենց արտահայտչամիջոցներն ու խոսքերը։ Բայց չէ՞ որ չենք վարվում այնպես, ինչպես էդ պահին տաք ու ջղային խոսում կամ մտածում ենք»,– նշել էր նա։

 

Մեկնաբանություն

Որոնում