Սոֆի Դևոյանը Վենեցիայում՝ սիրո և հիշողությունների ալիքների մեջ․ լուսանկարներ

Պարուհի Սոֆի Դևոյանը Իտալիայում, այս օրերին համատեղում է հանգիստն ու սրտաբուխ հիշողությունները: Նրա վերջին հրապարակումներից պարզ է դառնում, որ նա այդ քաղաքը սիրով է հիշում, քանի որ հենց այստեղ է 2025 թվականին ամուսինը անակնկալ առաջարկություն արել:
Սոֆին Իտալիայում բազմաթիվ նոր լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով իր ներկայիս հանգիստը: Հատկապես հետաքրքիր են լուսանկարները, որոնք նա ներկայացրել է մեկ տարի առաջ տեղի ունեցած իր այցից, երբ առաջին անգամ այցելել է քաղաքը և ստացել ամուսնության առաջարկություն:
Պարուհին նշել է. «Վենեցիան իմ սրտի անկյունում մի առանձնահատուկ տեղ ունի, որովհետև էստեղ ա իմ ամուսինը աննկարագրելի առաջարկություն արել ինձ ու շատ սիրում եմ ես այդ քաղաքը»:
Նրա հրապարակումները վառ կերպով ընդգծում են քաղաքին և այդ հիշողություններին տածած սերը, ինչպես նաև ցույց են տալիս նրա անձնական երջանկությունը:






















