3 երեխաների մայր, երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում շարունակում է իր ակտիվությունը պահել: Սիրուշոն պարբերաբար հրապարակումներ է անում`ներկայացնելով իր առօրյան, որդիներին և իհարկե դստերը:
Այս անգամ երգչուհին ցույց է տվել իր երեք երեխաների երեկոն, երբ նրանք պատրաստվում են քնել: Որդիներից Ռոբերտն, օրինակ, Զաբելի համար հեքիաթ է պատմում:
Առաջարկում ենք դիտել ջերմ տեսանյութը:
«Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր եկեղեցիներ բացահայտելու… Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. ուզում եմ սովորեն գնահատել ու միևնույն ժամանակ այստեղ իրենց հանգիստ զգալ…
Նշենք, որ օրեր առաջ երգչուհին իր դստեր հետ երգում էր «Արդյոք ովքեր են» երգը: Զաբելը ինտեսնիվ բացականչում էր «Հե՜յ»:
Հավելենք, որ վերջերս երգչուհին այցելել էր որդու դպրոց ու ցույց տվել, թե ինչպես են նրանք պարում: Երգչուհին ինքն էլ սկսել էր ակտիվ շարժումներ անել: