Եթե ձեր մայրիկը Ձեր կողքին է, ասեք նրան որ սիրում եք… Էլիզ Մելիքյանի անչափ հուզիչ գրառումը

Շոումեն Արամ Մելիքյանի ավագ դուստրը՝ Էլիզ Մելիքյանը, ով ակտիվ է սոցիալական հարթակներում և հաճախ է կիսվում ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային հրապարակումներով, այս անգամ հանդես է եկել հուզիչ գրառմամբ։
Նա, ով այժմ նկարահանվում է հայկական սերիալներից մեկում, ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ, անդրադարձել է իր մայրիկին՝ փոխանցելով ջերմ ու կարևոր ուղերձ։
Էլիզը գրել է․ «Շնորհավոր ապրիլի 7-ը, եթե ձեր մայրը դեռ ձեր կողքին է, մի կորցրեք հնարավորությունը ասելու, որ սիրում եք»։
Դերասանուհու այս պարզ, բայց խորիմաստ խոսքերը հուզել են հետևորդներին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, թե որքան կարևոր է գնահատել ու սիրել ծնողներին հենց այն պահին, երբ նրանք մեր կողքին են։
Մանրամասները տեսանյությում։

















