Աստղային փոքրիկների տոնական օրը․ ո՞վքեր են այսօր նշում իրենց երեխաների ծնունդը․ Մանրամասները․ լուսանկարներ

Այսօր ծննդյան ուրախ առիթ ունեն մի քանի հայտնի մայրեր։
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նշում է դստեր՝ ՆարԷի 3-ամյակը։ Նա հետևորդներին ներկայացրել է ծննդյան նախապատրաստական ամբողջ ընթացքը՝ սենյակի ձևավորումից մինչև տոնական մանրուքներ։ Հասմիկը հուզիչ շնորհավորանք է գրել.
«Իմ հեքիաթ ՆարԷն դարձավ 3 տարեկան։
Օրհնված ու շնորհակալ ենք, որ մեզ է ընտրել ՆարԷն՝ որպես իր ընտանիք։
Իմ սիրուն աղջիկ, իմ քուրիկ (իր պահանջն է, որ իրեն քուրիկ ասեմ), իմ սիրտիկ, իմ փոքրիկ ընկերուհի, երջանիկ եմ, որ ունեմ քեզ և կարող եմ ամեն օր վայելել ներկայությունդ, շփվել հետդ, լսել խելացի մտքերդ ու սովորել քեզ հետ միասին։

Չգիտեմ՝ ուրախանամ, թե տխրեմ, որ 3 տարեկանում իրեն մի փուչիկն էլ ա բավարար երջանիկ լինելու համար»։

Իր դստեր ծնունդն է նշում նաև Արուսիկ Տիգրանյանը։ Նա հրապարակել է լուսանկար և գրել.
«Ուղղակի ուզում եմ, որ աշխարհը քեզ միշտ էնքան սեր տա, ինչքան որ դու ես աշխարհին տալիս։ Չգիտեմ՝ որտեղից ու ոնց ես սովորել էդքան լույս ու էդքան շատ սեր ստեղծել քո պուճուր սրտիկով, բայց լցրել ես մեզ անսահման։ Շնորհավոր, իմ արեգակ, իմ Արփի։ Իսկ մեր կյանքի առաջին ու շատ ստացված ֆոտոները»։


Իսկ դերասանուհի Եվա Բաղդասարյանի փոքրիկը դարձել է երեք ամսական։ Եվան լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.
«Կարող եք շնորհավորել պստոյիս»։

Աստղային մայրերը հերթական անգամ կիսվել են իրենց ամենաջերմ ու անկեղծ զգացմունքներով՝ ապացուցելով, որ մայրությունը կյանքի ամենալուսավոր փուլերից մեկն է։

















