Կենդանի երգ ու պար… ինչպես են Տաթև Ասատրյանին դիմավորել օդանավակայանում. Տեսանյութ

Երգչուհի Տաթև Ասատրյանը, ով օրեցօր ավելի մեծ սեր է վայելում հանդիսատեսի կողմից, շարունակում է հանդես գալ արտերկրյա համերգներով։ Նրան սիրում են ոչ միայն Հայաստանում, այլև տարբեր երկրներում, ինչի վառ ապացույցն այն ջերմ ընդունելությունն է, որը նա ստանում է յուրաքանչյուր այցի ժամանակ։

Այս անգամ երգչուհին համերգ է ունենալու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են նրան օդանավակայանում դիմավորում ծաղիկներով, երգով և երաժշտությամբ։ Ջերմ մթնոլորտը և ոգևորությունը խոսում են այն մասին, թե որքան սիրված է Տաթևը նաև Վրաստանում։

Երգչուհու հետ սովորաբար լինում է նաև Նժդեհը, սակայն այս անգամ նա ավելի ուշ կմիանա Տաթևին․ երգչուհին նշել է, որ Նժդեհը վախենում է օդանավով թռչելուց, ուստի Թբիլիսի կհասնի մեքենայով։

Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որտեղ ակնհայտ է՝ որքան են սիրում Տաթև Ասատրյանին Թբիլիսիում և ինչպիսի ջերմությամբ են նրան դիմավորում օդանավակայանում։